ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի վերջին հայտարարությունները, որոնցում նա ԱՄՆ-ին սպառնացել է պատերազմով և պահանջել է Ռուսաստանի հետ չխոսել ուլտիմատումների լեզվով: «Նա չպետք է դա ասեր։ Նրա լեզվի տակ ոսկոր չկա։ Նա անցյալում էլ է նման բաներ ասել։ Եվ այդ պատճառով մենք միշտ ուզում ենք պատրաստ լինել դրան։ Եվ այդ պատճառով ես երկու միջուկային սուզանավ եմ ուղարկել տարածաշրջան»,- ասել է Թրամփը:               
 

ՄԻՊ կառույցը դարձել է գիտահետազոտական-միտահետազոտական հիմնարկ

ՄԻՊ կառույցը դարձել է գիտահետազոտական-միտահետազոտական հիմնարկ
01.05.2025 | 11:45

Զգացե՞լ եք` մարդու իրավունքների բացահայտ ու կոպիտ խախտում արձանագրելիս այլևս գրեթե ոչ ոք չի հիշում ՄԻՊ կառույցը։ Այն պարզապես մոռացվել է։ Դարձել է գիտահետազոտական-միտահետազոտական հիմնարկ։

ՈՒստի զուտ մարզական հետաքրքրությունից դրդված՝ որոշեցի ստուգել նրանց պաշտոնական էջն ու պարզվեց՝ ինչ-որ հերթապահ, անհետաքրքիր հայտարարություն են կատարել՝ դատապարտելով բռնությունը։

Ընդ որում, չգիտես ինչու, նաև կոչ են անում մեզ բոլորիս զերծ մնալ «ատելություն, անհանդուրժողականություն ու բռնություն հրահրող խոսքից ու վարքագծից»։

Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ էժան ձևով տպավորություն են ստեղծում, որ միջադեպի պատճառը ոչ թե Արթուրի կատարած կոռուպցիոն բացահայտումներն են, այլ նրա իբր «հրահրող» խոսքն ու վարքը։ Ահա՛ հայտարարության բուն իմաստը։

Կարճ ասած՝ եթե մի օր ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող անձին տեսնեք «Հանրապետություն» կուսակցության ավագանու հայտնի անդամի աթոռում, իսկ այդ կնոջը՝ ՄԻՊ-ի աթոռում, ապա չզարմանաք. կարող եք համարել, որ պետական ապարատում ոչինչ էլ չի փոխվել։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2451

Մեկնաբանություններ